Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել Է Իրաք
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նշանակված Է Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ խորհրդական, այցով ժամանել Է Իրաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը: Նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Քուշներին Իրաք Է հրավիրել ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Նրանք Իրաք են ժամանել միասին:
Ըստ Reuters գործակալության տեղեկատվության՝ Քուշները ցանկանում Է անձամբ ծանոթանալ երկրի իրադրությանը, ինչպես նաեւ ցուցադրել ամերիկյան իշխանությունների աջակցությունը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ վերջին ամիսներին Քուշները պատասխանատու Էր այլ պետությունների մի շարք ղեկավարների հետ Թրամփի վարչակազմի շփումների համար, այդ թվում ՝ ոչ պաշտոնական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: