Անհայտ անձը Լոս Անջելեսում հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա
LifestyleFashion Los Angeles Awards-ը դեռ շատ կհիշվի:
Մինչեւ մրցանակաբաշխությանը մեկնելը՝ Քիմը ընկերուհու եւ թիկնապահների հետ գնացել է Բեւեռլի Հիլզում գտնվող Mr. Chow հաստատությունում ճաշելու:


Ռեստորանից դուրս գալիս 36-ամյա հայուհին ընկերուհու հետ մոտեցել է մեքենային ու այդ ժամանակ բախվել է մի անցորդի. ընդ որում՝ նա Քիմից մի քայլ աջ է թեքվել ու գլխով հարվածել է սյանը:





Այնուհետեւ հասել է Քիմի թիկնապահը, բռնել է երիտասարդին, բայց հետո բաց է թողել՝ հասկանալով, որ նա ոչ մի կապ չունի ֆաների կամ պապարացիների հետ (ճիշտ է, NEWS.am STYLE-ը կասկածում է, որ ամեն ինչ բեմադրված է եղել, հակառակ դեպքում, ինչպես է անցորդին հաջողվել անցնել երեք հաղթանդամ մարդկանց մոտով, ինչի համար են, գրողը տանի, նրանց վճարում):

Քիմն իր Twitter-ում արագորեն հերքել է, թե հարձակման է ենթարկվել՝ նշելով, որ պատահական անցորդի է բախվել:

Այնուհետեւ Քիմն ուղեւորվել է Sunset Tower Hotel՝ մասնակցելու Fashion Los Angeles Awards-ին, որտեղ երեւացել է նաեւ կարմի գորգին:

Իսկ ավելի ուշ բարձրացել է բեմ՝ հայտնի լուսանկարիչ Մերթ Աթլասին մրցանակ շնորհելու համար:

Դե, էլ ի՞նչ մրցանակաբաշխություն առանց լուսանկարների:

Նիկ Ջոնաս, Քիմ Քարդաշյան, Մերթ Աթլաս, Նիկի Մինաժ

Կայա Գերբեր, Փրեսլի Գերբեր, Ռենդի Գերբեր, Սինդի Քրոուֆորդ, Քիմ, Մերթ:

Սինդի Քրոուֆորդ և Քիմ
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online