Թրամփ. Եթե Չինաստանը չզբաղվի Հյուսիսային Կորեայի խնդրի լուծմամբ, «մենք կանենք դա»
ՄիջազգայինԵթե Չինաստանը չզբաղվի Հյուսիսային Կորեայի խնդրի լուծմամբ, «մենք կանենք դա»: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Չինաստանը մեծ ազդեցություն ունի Հյուսիսային Կորեայի վրա: Եվ Չինաստանը կա՛մ մեզ կօգնի Հյուսիսային Կորեայի հարցում, կա՛մ ոչ: Վերջին դեպքում ոչ ոք չի շահի»,- լոնդոնյան Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը: