Պուտին. Պետերբուրգի մետրոյում պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն, դիտարկվում են բոլոր վարկածները՝ ե՛ւ կենցաղային, ե՛ւ ահաբեկչության: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հայտնել է, որ հատուկ ծառայություններից զեկույցներ է ստացել պայթյունի մասին: «Արդեն խոսել եմ հատուկ ծառայությունների ղեկավարների, ԱԴԾ-ի տնօրենի հետ»,- հայտարարել է Պուտինը:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում երկու պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ 10 մարդ է զոհվել, 20 վիրավոր կա, այդ թվում՝ երեխաներ: