ԵԽ պատվիրակության ղեկավարը Եվրախորհրդարանի և ՀՀ ապագա խորհրդարանի համագործակցության խորացման հույս է հայտնում
ՔաղաքականԵվրամիությունը ևՀայաստանը խորացնում ենհարաբերությունները, Համապարփակ ևընդլայնվածգործընկերությանհամաձայնագիրընախաստորագրվել է, և շատհավանական է, որ այնստորագրվի նոյեմբերին՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:
Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալանը: Նրա խոսքով` Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրն ապագայում կնպաստի ընտրական գործընթացների նկատմամբ հայ ընտրողի վստահության ապահովմանը, ինչի համար շատ կարևոր է քաղաքացիական հասարակության ներգրավումը:
«Ժողովրդավարությունը երբևիցե չավարտվող գործընթաց է: Կարծում եմ, որ մենք մեր միասնական ուղին վերանայելով, պետք է շատ անկեղծ ասենք՝ այն, ինչ տեսել ենք, բավարար չէ, այս համաձայնագրի իրագործումը ոսկե հնարավորություն կընձեռի նաև ընտրությունները դիտարկելու ընթացքում նկատած ձախողումները հաղթահարելու համար»,- ասաց Հաիդի Հաութալան:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը սերտորեն կաշխատի Հայաստանի ապագա Ազգային ժողովի հետ՝ աջակցելու բարեփոխումներին և ժողովրդավարացմանը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մաս հանդիսացող հանձնառություններին համապատասխան: