17-ամյա ամերիկացին խոստովանել Է, որ պլանավորել Էր Հռոմի պապի սպանությունը
Միջազգային ԱՄՆ-ում դեռահասը խոստովանել Է, որ պլանավորել Էր սպանել Հռոմի Ֆրանցիսկոս պապին 2015 թվականին երկիր նրա այցի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը:
Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 17-ամյա Սանթոս Քոլոնը Հռոմի Ֆրանցիսկոս պապի սպանության պլան Էր մշակել 2015 թվականի սեպտեմբերին Ֆիլադելֆիա քաղաք նրա այցի ժամանակ:
Պատանին մտադրվել Էր գնել պայթուցիկ նյութեր, որպեսզի ինքնաշեն ռումբեր սարքեր եւ դրանք տեղադրեր ամբողջ քաղաքով մեկ, ինչպես նաեւ փորձել Էր դիպուկահար վարձել, որպեսզի Հռոմի պապին սպանի պատարագի ժամանակ: Սակայն վերջինս եղել Է Հետաքննությունների համապետական բյուրոյի քողարկված աշխատակիցը, եւ այդ ժամանակ Քոլոնը ձերբակալվել Է:
Պատժաչափն առայժմ նշանակված չԷ, սակայն, ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Քոլոնին կարող Է սպառնալ մինչեւ 15 տարի ժամկետով բանտարկություն եւ տուգանք 250 հազար դոլարի չափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: