ԶԼՄ-ներ․ Քայլի Ջեններն ու Տայգան բաժանվել են
Lifestyle19-ամյա Քայլի Ջենների ու 27-ամյա ռեփեր Տայգայի հարաբերություններն աչքի չեն ընկել կայունությամբ ու հանգստությամբ։ Այսպես, նախորդ տարվա ամռանը զույգը միացավ ու վերջին ամիսներին ցուցադրում էին իրենց զգացմունքները սոցիալական ցանցերում ու հանրային միջոցառումների ժամանակ։
Այժմ, սակայն, կրկին լուրեր են տարածվում, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն ու Տայգան բաժանվել են։
«Նրանք իրենց հարաբերություններում մշտապես որոշ ժամանակով դադար են վերցնում։ Շատ հնարավոր է, որ կրկին միանան»,-այս մասին ասել է People-ի աղբյուրը։
Հիշեցնենք, որ զույգն առաջին անգամ իր հարաբերությունները հաստատեց 2015թ․-ի մարտին։