Մերձդնեստրը խնդրել է ՌԴ-ին ճանաչել իր տրամադրած փաստաթղթերը
ՄիջազգայինՄերձդնեստրի մոլդովական հանրապետության խորհրդարանը` Գերագույն խորհուրդը, ապրիլի 4-ին կայացած լսումներից հետո դիմել է Ռուսաստանին` խնդրելով ճանաչել Մերձդնեստրի տրամադրած փաստաթղթերը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Շերբան:
«Այսօրվա լսումների արդյունքը համատեղ արձանագրությունն է, որով մենք դիմում ենք ՌԴ-ին` առաջարկելով ճանաչել այն փաստաթղթերը, որոնք տրամադրում է Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունը»,- ասել է Շերբան:
Նա նշել է, որ Մերձդնեստրը ռուսական «հայրական օժանդակության» կարիքն ունի: