Թուրքիան դատապարտել է իրաքյան քրդերի անկախության հանրաքվեն
ՄիջազգայինՊաշտոնական Անկարան դեմ է Իրաքի Քիրքուք նահանգում իրաքյան քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը:
Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Հանրաքվե անցկացնելու որոշման կայացմանը չեն մասնակցել արաբներն ու թուրքմենները: Քիրքուքի նահանգապետարանը իրավունք չունի հանրաքվե անցկացնելու: Այս դժվարին ժամանակաշրջանում նման քայլերը, որոնք կատարվում են վատ մտադրություններով, վտանգում են Իրաքի ապագան: Մենք պարզ ասում ենք, որ այս արկածախնդրությունը օգուտ չի բերի ոչ մարզային ղեկավարությանը, ոչ էլ ամբողջ Իրաքին, Անկարան դեմ է այդ հանրաքվեի անցկացմանը»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Իրաքյան Քիրքուք նահանգի նահանգային խորհուրդը քվեարկությամբ որոշել է անցկացնել իրաքյան քրդերի անկախության հանրաքվե: Որոշումն անցել է քվեների մեծամասնությամբ, սակայն խորհրդի արաբ և թուրքմեն ներկայացուցիչները բոյկոտել են քվեարկությունը և չեն մասնակցել: Քրդերի նախնական որոշմամբ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2017-ի ընթացքում: