Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ
ՄիջազգայինՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ:
Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ-ի երկրների հետախուզական հանրակցության գործունեության համակարգման կատարելագործումը աշխատանիքի կարեւորագույն բաղադրիչն Է սաստկացող միջազգային ահաբեկչական վտանգի պայմաններում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի Է ունեցել ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը:
Դրանից հետո ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել Է, որ ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նախեւառաջ ահաբեկչության դեմ պայքարում:
«Մասնակիցներն ամփոփիչ հուշագրում հաստատել են խորհրդակցության շրջանակներում իրենց բազմակողմ համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Որպես հիմնական սպառնալիքներ, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի անդամ բոլոր երկրների կենսական շահերին, նշվել են միջազգային ահաբեկչությունը, կրոնական եւ քաղաքական ծայրահեղականությունը»,- հայտնել Է Իվանովը:
«Նիստն սկսվել է լռության րոպեով ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-ի պայթյունից զոհվածների հիշատակի»,- հավելել Է ՌԴ ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ղեկավարը: