Բժիշկները հայտնել են սիրիական Իդլիբի հիվանդանոցի ուղղությամբ ավիահարվածի մասին
ՄիջազգայինՍիրիայում ավիահարված է հասցվել Իդլիբ նահանգի հիվանդանոցի ուղղությամբ, որտեղ գտնվում են այսօր ավելի վաղ տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակումից տուժած անձինք:
Այս մասին BBC-ի արաբական ծառայությանն են հայտնել բուժհաստատության աշխատակիցները: Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն ավելի վաղ, վկայակոչելով սիրիացի ակտիվիստների տվյալները, հայտնել էր Իդլիբում տեղի ունեցած գազային հարձակման մասին, որին առնվազն 58 մարդ էր զոհ գնացել:
Հաղորդման մեջ նշվում էր, որ հարձակումն իրականացրել են սիրիական զորքերը կամ ռուսական ավիացիան:
Շտապ օգնության հաղորդած տվյալներով`տուժածների մեծ մասը երեխաներ են: Բժիշկների խոսքով`մարդիկ մահանում են շնչահեղձությունից: