Հյուսիային Կորեան բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել
Միջազգային Հյուսիային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է իրականացրել: Հրթիռի արձակումը հաստատել Է ԱՄն-ի զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը, տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ցամաքային բազավորման հրթիռն արձակվել Է Կորեական թերակղզու արեւելյան ծովափի զինափորձարանից եւ շարժվել Ճապոնիայի ուղղությամբ:
Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը չի հասել Ճապոնիայի ջրատարածք եւ ընկել Է Ճապոնական ծովի չեզոք ջրերում:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ թռիչքը շարունակվել Է 9 րոպես, այդ ընթացքում հրթիռն անցել Է մոտավորապես 60 կիլոմետր տարածություն:
Հյուսիսկորեական ռազմավարական զենքի հերթական փորձարկումը տեղի Է ունեցել ԱՄՆ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցից մեկ օր առաջ: Սպասվում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՉԺՀ-ի ղեկավարի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա Փենյանի հրթիռամիջուկային հավակնությունների զսպման խնդիրը: