Բեյոնսեի մայրը դստերն ու Ջեյ Զիին շնորհավորել է ամուսնության 9-ամյակի առիթով եւ առաջին անգամ հարսանիքից լուսանկար հրապարակել
LifestyleԲեյոնսեն եւ Ջեյ Զին երեկ նշում էին ամուսնության 9-ամյակը: Նրանք ամուսնացել են 2008 թվականի ապրիլի 4-ին՝ Նյու Յորքում:

Հայտնի երգչուհու մայրը՝ Թինա Նոուլզը, Instagram-ում անձնական արխիվից լուսանկար է հրապարակել, որը մինչ այս չի ներկայացվել լայն հանրությանը:

Կադրում հարսանեկան զգեստով Բեյոնսեն է՝ Ջեյ Զիի կողքին:
«Արդեն 9 տարի՞: Շնորհավորում եմ Քարթերներին տարեդարձի առիթով (զգեստը բռնած ձեռքն իմն է)»,- գրել է Թինան:

Ի դեպ, հենց նա է դստեր հարսանեկան զգեստի դիզայնի հեղինակը:

Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին ամուսնությունից առաջ հանդիպել են 6 տարի, այսինքն՝ արդեն միասին են 15 տարի: