Խորհուրդներ՝ կանանց, որոնք հղիանալու անհաջող փորձեր են անում. ե՞րբ դիմել բժշկի
LifestyleԻնչպես գիտենք, ուշ թե շուտ գալիս է մի օր, երբ աղջիկն ամուսնանում է և նրա մոտ երեխա ունենալու ցանկություն է առաջանում: Դադարեցնում է հակաբեղմնավորիչների կիրառությունն ու սպասում: Մեկ-երկու ամիս է անցնում և երբ երրորդ ամսին էլ ոչինչ չի ստացվում՝ սկսում է անհանգստանալ:
Նախ եւ առաջ նշենք, որ շտապելու կարիք չկա: Եթե դեռեւս 35 տարեկան չկաք, վերարտադրողական էնդոկրինոլոգի եւ անպտղությամբ զբաղվող մասնագետի օգնությանը 12 ամիս շարունակ հղիանալու անհաջող փորձեր ձեռնարկելուց հետո կարող եք դիմել: Իսկ եթե 35-ից բարձր եք, խորհուրդ է տրվում հիշյալ մասնագետների օգնությանը 6 ամիս անց դիմել: Իսկ մինչ այդ անհանգստանալու կարիք բոլորովին չունեք և պետք չէ շտապել: Մինչ նախանշված ժամկետների ավարտը կարող եք մասնագետի օգնությանը դիմել, եթե հետեւյալ խնդիրներից որեւէ մեկի առկայությունն եք նկատում.
• Ոչ կանոնավոր կամ ցավոտ դաշտանային ցիկլ
• Ցավեր՝ կոնքային հատվածում
• Նախընթաց վիրահատություն կոնքի հատվածում
• Շաքարախտ եւ ընդհանուր առողջական խնդիրներ: Իսկ երբ բժշկի հետ խոսելու ժամանակն է եկել, հարկավոր է ստորեւ բերված գործոնների առկայությունը բացառել.
• Կանացի անպտղություն - 30 տոկոսի դեպքերում հղիանալու անհաջող փորձերի պատճառը կանացի որոշ բարդություններ՝ ֆալոպյան փողերի խցանումը, էնդոմետրիոզը կամ ձվազատման խանգարումը կարող են լինել:
• Տղամարդու անպտղություն - եւս 30 տոկոս հավանականությամբ չհաջողված հղիությունը կարող է տղամարդու մոտ սպերմատոզոիդների բացակայության, ցածր քանակի կամ թույլ շարժունակության արդյունքը լինել: Մնացյալ 35-40 տոկոս դեպքերում զույգերը որոշ՝ երկու կողմերին հատուկ խնդիրների համադրության կամ որեւէ առանձնահատուկ խնդրի արդյունքում են անպտղության փաստի առաջ կանգնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: