Գարիկ Մարտիրոսյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
LifestyleԳարիկ Մարտիրոսյանը սոցիալական ցանցերում այնքան ակտիվ չէ, որքան նրա կինը՝ Ժաննա Լեւինան, բայց երբեմն նա նույնպես բաժանորդների համար տարբեր լուսանկարներ է հրապարակում:
Հայտնի շոումենն Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել:

«Ես: 1978 թվական: Երեւան»,- լուսանկարը մակագրել է Գարիկը:
Իսկ երեկ Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննայի հետ «Грибы» խմբի «Между нами тает лед» հիթի հնչյունների ներքո հայկական պարի նման մի բան են ցուցադրել: Այս մասին մենք տեղեկացանք Ժաննայի Instagram-ի էջից:
«Մեզ հարսանիքի հրավիրեցին: Ամուսինը ռեփեր է, կինը՝ հայուհի: Ահա եւ պատրաստվում ենք»,- տեսանյութը մակագրել է Ժաննա Լեւինան: