Կարելի՞ է սուրճ խմել լյարդի հիվանդություն ունեցողներին
LifestyleՎերջերս իրականացված հետազոտությունները պարզել են, որ նույնիսկ կոֆեին չպարունակող սուրճը կարող է լյարդի պաշտպանության միջոց ծառայել:
Գիտնականները 1999-2010 թթ.-ին սննդակարգի վերաբերյալ հարցաշար լրացրած 27793 մարդկանց սուրճ խմելու սովորությունը եւ արյան մեջ՝ լյարդի գործառնականության մասին վկայող չորս էնզիմների մակարդակն են ուսումնասիրել: Ստացված տվյալների արդյունքում պարզվել է, որ կամավորների մեծ մասը՝ մոտ 14 հազարը, սուրճ են օգտագործում:
Հաշվի առնելով տարիքին, սեռին, ռասային, ծխելու սովորությանը, ալկոհոլի օգտագործմանն ու այլ գործոնների վերաբերյալ տվյալները, գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ, ի տարբերություն ընդհանրապես սուրճ չօգտագործողների, օրական երեք բաճակ խմողների մոտ լյարդի՝ նորմայից շեղվող մակարդակով էնզիմներ ունենալու 25 տոկոսով ցածր հավանականություն է նկատվում:
Կոֆեինի պարունակությունից զերծ սուրճ ըմպող ավելի քան 2000 մասնակիցների պարագայում եւս ցուցանիշը գրեթե նույնքան է կազմել: Սա նշանակո՞ւմ է, որ բոլորն անխտիր պետք է սկսեն սուրճ խմել: Միակ բանը, որում համոզված են գիտնակնները, այն է, որ սուրճը վնասակար չէ լյարդի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: