ԻՊ-ից ազատագրված Սիրիայի եւ Իրաքի տարածքների ականազերծումը կտեւի մինչեւ 50 տարի
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրվելուց հետո Սիրիայի եւ Իրաքի տարածքների ականազերծումը եւ մաքրումը կարող Է տեւել 40-ից մինչեւ 50 տարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 5-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ ականազերծման հարցերով գործակալության տնօրեն Ագնես Մարկայյուին:
«Մենք տասնամյակների աշխատանքի ենք բախվելու այս երկրներում, որպեսզի նրանք ունենան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի քաղաքների տեսքը, որտեղ մենք ժամանակ առ ժամանակ մինչ օրս չպայթած զինամթերք ենք գտնում»,- հայտարարել Է նա մամուլի ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով՝ միայն Իրաքում ականազերծման գործողությունների անցկացման համար կարող Է պահանջվել տարեկան 170-ից մինչեւ 180 մլն դոլար այն դեպքում, երբ միայն Մոսուլը չպայթած ականներից մաքրելու համար ամեն տարի կծախսվի մինչեւ 50 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆեքս»-ը: