Alitalia-ն 24-ժամանոց գործադուլ Է անցկացնում, չեղարկվել Է չվերթերի ավելի քան 60 տոկոսը
Միջազգային Իտալիայի Alitalia ավիաընկերության ղեկավարությունն ապրիլի 5-ին հարկադրված Է չեղարկել ինչպես ներքին, այնպես Էլ միջազգային երթուղիների չվերթերի 60 տոկոսը՝ անձնակազմի 24-ժամյա գործադուլի պատճառով: Սեկտորի աշխատողների արհմիությունները գործադուլի մասին հայտարարել Էին գրեթե երեք շաբաթ առաջ՝ ի նշան բողոքի ինդուստրիալ պլանի դեմ, որը կոչված Է ավիափոխադրողին հանելու խորը ճգնաժամից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընկերության ղեկավարության ներկայացրած պլանը, մասնավորապես, նախատեսում Է ավելի քան 2 հազար մարդու արձակում ցամաքային անձնակազմի եւ վարչական ծառայությունների աշխատակիցների թվից, ինչպես նաեւ օդաչուների եւ ուղեկցորդների հաստիքակազմի 20 – 30 տոկոսով կրճատում: Արհմիությունները պնդում են, որ առաջարկված միջոցները չեն նպաստում ճգնաժամի լուծմանը, որն ապրում Է Alitalia-ն, որը շարունակում Է վիթխարի ֆինանսական կորուստներ կրել եւ մնալ վնասաբեր:
Ապրիլի 6-ին պետք Է վերսկսվեն կառավարության մասնակցությամբ բանակցությունները՝ Alitalia-ի փրկության համար փոխզիջման հասնելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: