Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը հայտարարել է, որ հանցագործության մասին նորություններից է իմացել
ՄիջազգայինՔաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողը հայտարարել է, որ հանցագործության մասին իմացել է նորություններից, բայց ուշադրություն չի դարձրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նորություններով ես լսեցի, որ ինչ-որ մարդու են սպանել, բայց ուշադրություն չդարձրեցի, չէ՞ որ ես չգիտեի՝ ով է նա», — ասել է դատապարտյալ Շադիդ Գուբաշեւը՝ Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում հարցաքննության ժամանակ։
Նա ատենակալներին վստահեցրել է, որ «ոչ մի հանցագործություն» չի գործել։ Գուբաշեւն ասել է, որ քաղաքական գործչին չի հետեւել եւ առհասարակ հազվադեպ է եղել Մոսկվայում։
«Ես ոչ մի Նեմցովի չեմ ճանաչել, լսել էի, որ նման քաղաքական գործիչ գոյություն ունի», - հավելել է նա։