Ֆրանսիայի ԱԽ-ն Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ռազմական հանցագործություն Է համարում
ՄիջազգայինՖրանսիայի Անվտանգության խորհուրդը՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, ապրիլի 5-ին քննարկել Է Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել արձագանքել ռազմական հանցագործությանը՝ քիմիական զենքի կիրառմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անվտանգության խորհուրդն իր վրդովմունքը հայտնեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման կապակցությամբ եւ միջազգային հանրակցությանը կոչ Է անում գնահատական տալ այդ ռազմական հանցագործությանը»,- ասված Է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4-ին հայտարարել Է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: