Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Երևանում մեկշաբաթյա միջոցառումներով տոնում են մանկական գրքի միջազգային օրը

Մանկական գրքի միջազգային օրը Երևանում նշվում է մեկշաբաթյա միջոցառումներով: Դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի պատվին անկանակոչված գրական տոնի ընթացքում քարոզում են մանկական գրականության կարևորությունը երեխաների զարգացման գործում:

«Մեր հիմնական նպատակն է վերադարձնել երեխային դեպի գիրքը: Միջոցառումը կարևոր է այնքանով, որ եթե մենք ուզում ենք ունենալ զարգացած և կրթված հասարակություն, պետք է զարգացնենք ընթերցանությունը և ձևավորենք գրախանութ այցելելու մշակույթ»,- ասաց «Նոյան տապան» գրատան տնօրեն Լուիզա Բերբերյանը, ով ևս, կարևորելով մանկական գրականության դերը, մասնակից է դարձել միջոցառումների շարքին:

Գրատանն ապրիլի 5-ին կազմակերպված միջոցառմանը ներկա փոքրիկների հետ տոնը նշելու էին եկ ել նաև Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը և հեքիաթագիր Մերի Սահակյանը:

Ողջունելով երեխաներին` հյուպատոսն ասաց. «Ինձ համար շատ մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այս միջոցառմանը: Անդերսենի հեքիաթներն անցել են ժամանակի փորձություն և թարգմանվել աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Նրա հեքիաթները դաստիարակել են շատուշատ սերունդների: Երկրագնդի տարբեր անկյուններում երեխաները կարդում և ապրում են նրա հեքիաթի հերոսների կյանքով: Անդերսենի հայրենիք Դանիան էլ դրանց շնորհիվ մարդկանց պատկերացման մեջ դարձել է հեքիաթային երկիր»:

Մերի Սահակյանն էլ երեխաներին ծանոթացրեց Անդերսենի կյանքին և մինչ նրանց համար սեփական հեքիաթներից մեկը կարդալը, ասաց. «Ինչպես ցանկացած երեխա, այնպես էլ ես, ամեն անգամ հեքիաթ կարդալիս մտածում էի` ինչպիսին է եղել այն մարդը, ով գրել է այս հեքիաթները, արդյոք նրա գրիչը սովորական է եղել, թե կախարդական:

Եվ այսօր նպատակահարմար գտա ձեզ համար կարդալ իմ հեքիաթները, որպեսզի դուք տեսնեք, որ մեր ժամանակներում էլ կան այնպիսի մարդիկ, որոնք փորձում են հեքիաթներ գրել և դրանով գեղեցկացնել ձեր աշխարհը»:

Հեքիաթի ընթերցումից հետո երեխաները պետք է նկարեին հեքիաթի որևէ դրվագ կամ որևէ կերպարի: Լավագույն նկարի հեղինակին էլ սպասվում էր մրցանակ` գրքի տեսքով:

Միջոցառմանը ներկա երեխաներից բոլորը չէ, որ ճանաչում էին Անդերսենին, սակայն բոլորին էլ հայտնի և սիրելի էր հեքիաթագրի «Անճոռնի ճուտիկը»: Իննամյա Մերին, սակայն, քաջատեղյակ էր Անդերսենի ստեղծագործություններին: Դեռ ավելին` Նոր տարուն Ձմեռ պապից նվեր էր խնդրել հենց Անդերսենի գիրքը: Ութ տարեկան Արմենն էլ, չնայած սիրում է Անդերսենի հեքիաթները, սակայն իր ամենասիրելի հերոսը հայ է` Սասունցի Դավիթը:

Միջոցառմանը ներկա մանկապարտեզներից մեկի տնօրենը փաստեց` երեխաները Անդերսենի ստեղծագործություններին ծանոթանում են դեռևս մանկապարտեզից:

«Մանկապարտեզում երեխաներին ոչ միայն ներկայացվում են հեքիաթագիրների ստեղծագործությունները, այլև երեխաներն իրենք են դառնում այդ հեքիաթի հերոսները: Մենք, օրինակ` փոքրիկների հետ բեմադրել ենք մի հատված Անդերսենի «Անճոռնի ճուտիկից»,- ասաց նա:

Մանկական գրքի միջազգային օրն ամբողջ աշխարհում սկսել են նշել դեռևս 1967 թվականի ապրիլի 2-ից և անվանել` ի պատիվ դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի, ով ծնվել է 1805թ. նույն օրը: Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում է հայտնի հեղինակ, որպեսզի մաղթանք գրի աշխարհի երեխաներին: Հրավիրվում է նաև նկարիչ, որպեսզի նկարազարդի մանկական գրքի միջազգային օրվա պաստառը:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»