Եվրախորհրդարանը Brexit-ի հարցով բանաձև է ընդունել
ՄիջազգայինԵվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են բանաձևը, որը պարունակում է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում:
«Պատգամավորների ճնշող մեծամասնությունը 516` կողմ, 133` դեմ, 150` ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունել է բանաձևը, որը պաշտոնապես սահմանում է Եվրախորհրդարանի հիմնական սկզբունքներն ու պայմանները, որոնց կատարման պարագայում կհաստատվի ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը: Յուրաքանչյուր նմանօրինակ համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև բանակցությունների ավարտին պետք է հաստատվի Եվրախորհրդարանի կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ քաղաքացիների շահերը պետք է առաջին տեղում լինեն հենց սկզբից, բանակցությունները լինելու են թափանցիկ, իսկ Մեծ Բրիտանիան պարտավոր է կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները, այդ թվում և ֆինանսական: