Մերկելը եւ Թրամփը պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայի եւ Աֆղանստանի շուրջ
Միջազգային Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը եւ Աֆղանստանի իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համագործակցել եւ համակարգել գործողություններն այդ եւ այլ հարցերի շուրջ»,- ճշտել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում:
Մերկելը եւ Թրամփն ուկրաինական ճգնաժամը քննարկել են կանցլերի Վաշինգտոն այցի ընթացքում, որը կայացել Է մարտի 17-ին: Այն ժամանակ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Էր, որ Միացյալ Նահանգները Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ միասին հանդես Է գալիս Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: