Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր Է տեսնում. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր Է տեսնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշատական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ապրիլի 5-ի երեկոյան Նյու Յորքում ելույթ ունենալով «Կանայք արդի աշխարհում» (Women in the World) ամենամյա համաժողովում: «Ես զրույցներ եմ ունեցել նախագահի հետ, որոնց ժամանակ նա ասում Էր, որ ի դեմս Ռուսաստանի խնդիր Է տեսնում»,- ասել Է դիվանագետը:
«Ես Ռուսաստանին ավելի շատ եմ քննադատել, քան կարող եմ հաշվել, եւ եթե նրանք իրենց ճիշտ չպահեն, մենք մատնացույց կանենք նրաց սխալները»,- նշել Է Հեյլին: «Այն, ինչ նրանք արեցին Ղրիմի եւ Ուկրաինայի հետ, եւ այն, թե նրանք ինչպես պաշտպանության տակ առան (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադին,- մենք թույլ չենք տա, որ դա մարսեն»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: