Հարավային Կորեան 800 կմ գործողության շառավղով բալիստիկ հրթիռ Է փորձարկել. Yonhap
ՄիջազգայինՀարավային Կորեան հայտնել Է գործողության հեռավոր շառավղով բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, տեղեկացրնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը:
«Կատարվեց «Հենմու» տիպի բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որն ունակ Է թիրախները խոցելու 800 կիլոմետր հեռավորության վրա,- մեջբերում Է անում գործակալությունը երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի խոսքից:- Արձակումը գնահատվում Է՝ հաջող»:
Նշվում Է, որ նոր հրթիռը թույլ կտա հարվածներ հասցնել ԿԺԴՀ-ի տարածքի ցանկացած օբյեկտի: Փորձարկմանը ներկա Է եղել Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հան Մին Գուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: