Իսրայելի դեսպան. Ալեքսանդր Լապշինը պահման պայմաններից չի դժգոհում
ՄիջազգայինԲլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն արգելափակված է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում, պահման պայմաններից չի դժգոհում, հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:
«Ալեքսանդր Լապշինը, որը նաեւ Իսրայելի անձնագիր ունի, պահման պայմաններից չի դժգոհում»,- haqqin.az-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Դան Ստավը:
Նրա խոսքով՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը պարբերաբար հանդիպում է բլոգերին եւ հետաքրքրվում քննության ընթացքով: