Պարզվում է, որ դիետաները կարող են դրական ազդել ուղեղի աշխատանքի վրա
LifestyleԳիտնականները պնդում են, որ դիետիկ սնունդը պաշտպանում է ուղեղը տարիքային փոփոխություններից: Մասնագետների կողմից մկների վրա փորձարկումը ցույց է տվել, որ կալորիաների կրճատումը դրական է ազդում ուղեղի հատվածների վրա, որոնք պատասխանատու են ուշադրության ու հիշողության համար: Գիտնականները կրճատել են կրծողների սննդակարգը 30%-ով ու նկատել, որ ակտիվացել է SIRT1 ֆերմենտը: Այս ֆերմենտը տրոհում է թունավոր սպիտակուցները, որոնք տարիքային սակավամտություն են հարուցում:
Հետազոտության հեղինակները նաեւ վստահեցնում են, որ դիետաները դրական են ազդում օրգանիզմի մյուս համակարգերի վրա նույնպես, հատկապես՝ սրտանոթային ու մարսողական: Խոսքը ոչ թե «դաժան» մեթոդների մասին է, այլ չափավոր սահմանափակումների եւ սննդակարգից վնասակար մթերքների բացառման մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: