Պուտինի նախկին կնոջն ու նրա նոր սիրեցյալին նկատել են Լոնդոնի օդանավակայանում
Lifestyle2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաժանվեց Լյուդմիլա Ալեքսանդրովնայից: Այն ժամանակ պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ամուսնները խոստովանեցին, որ «քաղաքակիրթ ապահարզան» են ունեցել:

Իսկ, ահա, մարտի վերջին Ռուսաստանի նախկին առաջին տիկնոջն ու նրա նոր սիրեցյալ Արթուր Օչերետնիին (ի դեպ, Լյուդմիլա Պուտինան փոխել է ազգանունն ու Լյուդմիլա Օչերետնայա դարձել) նկատել են Լոնդոնի օդանավակայանում:


Ըստ Starhit-ի՝ նույն չվերթի ռուսաստանցի ուղեւորները մի քանի լուսանկար են արել անգլիական օդանավակայանում:


Հաջորդ օրը՝ մարտի 29-ին, «Центр развития межличностных коммуникаций» ընկերության վարչության նախագահ Արթուր Օչերետնին 39 տարեկան է դարձել եւ, ամենայն հավանականությամբ, զույգը Լոնդոն է մեկնել՝ նրա տարեդարձը նշելու:

Լուսանկարները՝ Starhit-ի