Դամասկոսը պնդում է, որ սիրիական բանակը երբեք քիմիական զենք չի կիրառել
ՄիջազգայինՍիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել:
Այդ մասին Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Սիրիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը:
«Ես հաստատում եմ, որ սիրիական բանակը երբեք այդ զենքը չի կիրառել ու չի կիրառի ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ ահաբեկիչների դեմ»,-ասել Է նա:
Մուալեմի խոսքով՝ Սիրիան 2013 թվականին միացել Է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ հստակորեն կատարում Է իր պարտավորությունները:
Նա սուտ Է համարել սիրիացի զինվորականների կողմից Խան Շեյխուն քաղաքում քիմիական ռազմամթերքի կիրառման վերաբերյալ ընդդիմության կողմից տարածվող լուրերը: ԱԳ նախարարը նաեւ նախազգուշացրել Է, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչները շարունակում են թունավոր նյութերի պաշարներ պահել քաղաքներում եւ այլ բնակավայրերում:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն Է ներկայացրել Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ բանաձեւի իր նախագիծը: Ինչպես հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար Ֆյոդոր Ստրժիժովսկին. «Մենք առաջարկել են մեր, գործնական ոգով կազմված հակիրճ նախագիծը, որը նպատակամղված Է իրապես հետաքննություն անցացնելուն, այլ ոչ թե մեղավորներին նշելուն նախքան փաստերի ճշտումը»:
Նա հավելել Է, որ Անվտանգության խորհրդի անդամները կոնսուլտացիաներ են սկսել բանաձեւի «փոխզիջումային նախագագիծ» մշակելու համար:
Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ԱԽ-ի քննարկմանն են ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը դատապարտում Է քիմիական զենքի կիրառումը Իդլիբում:
Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել Է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել Է 58 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Կենտրոնը նշել Է, որ հարվածը կարող Էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:
Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել Է սիրիական օդուժը:
Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում Էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում Էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում Էր Հալեպում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: