Վենեսուելայում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել
ՄիջազգայինՎենեսուելայում հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ մեկ մարդ է սպանվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կարիսալի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
«Մոնտանյա Ալտա պողոտայում ցույցի ժամանակ մեկ մարդ է զոհվել»,- ասված է ծառայության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրությունում:
Վիրավորների հստակ թիվն առայժմ հայտնի չէ: Կարիսալ քաղաքն ընդգրկված է Միրանդա նահանգում, մայրաքաղաք Կարակասից ոչ հեռու:
Ավելի վաղ քաղաքապետ Չակաո Ռամոն Մուչաչոն հաղորդել էր Կարակասում ընդդիմության երթի եւ անվտանգության ուժերի բախումների ժամանակ առնվազն 18 վիրավորի մասին: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստաեթերում հայտնել է անկարգությունների ժամանակ 30 ձերբակալվածի մասին: