Ավստրիացի պատանին կանխել է գերմանական դպրոցում ծրագրվող սպանդը
ՄիջազգայինԱվստրալացի դպրոցականը հարեւան երկրի իրավապահներին օգնել է ձերբակալել անչափահաս պատանու, ով մտադրվել է զանգվածային սպանություն իրականացնել ուսումնական հաստատությունում: Դեռահասի հանցավոր մտադրությունների մասին ավստրիացի դպրոցականն իմացել է WhatsApp սոցիալական ցանցում շփման ժամանակ, գրում է Spiegel-ը:
Սպանդի նախապատրաստման մեջ կասկածվում է Ստորին Սաքսոնիայի 16-ամյա բնակիրը: Նախնական տեղեկություններով՝ նա սոցիալական ցանցում շփման ժամանակ ասել է, թե պատրաստվում է լուծել իր համադասարանցիների հարցերը, ովքեր իրեն ծաղրում են: Որպես ասվածի ապացույց՝ նա իր ընկերներին զենքերի լուսանկարներ է ուղարկել:
Ավստրիացի պատանին այդ սպառնալիքները լուրջ է ընդունել եւ տեղեկացրել է իրավապահներին:
Կասկածյալի նակատմամբ հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Ոստիկանությունը սառը զենք, ինչպես նաեւ պոտենցիալ զոհերի անուններով ցուցակ է հայտնաբերել: Նրան երեք տարվա ազատազրում կամ տուգանք է սպառնում: