Սիրիայի ափերին է մոտենում թեւավոր հրթիռներով զինված ռուսական «Ադմիրալ Գրիգորովիչ» հածանավը
ՄիջազգայինՄիջերկրական ծովում սիրիական Տարտուս նավահանգստի Ռուսաստանի ՌԾՈՒ-ի նյութատեխնիկական ապահովման կետին է մոտենում Սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» հածանավը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է տեղեկացված աղբյուրը:
««Կալիբր» թեւավոր հրթիռներով զինված ռուսական նավը կմտնի սիրիական Տարտուսում նյութատեխնիկական ապահովման կետ»,- ասել է աղբյուրը:
Սիրիայի ափերին ռուսական հածանավի գտնվելու տեղությունը «կախված կլինի իրադրությունից, բայց, ամեն դեպքում, դա կտեւի մեկ ամսից ավելի»: