Շվեդիայի ոստիկանությունը Ստոկհոլմում բեռանատրով վրաերթի առնչությամբ մեկ կասկածյալի է ձերբակալել
ՄիջազգայինՇվեդիայի ոստիկանությունը հայտնել է Ստոկհոլմում բեռնատարի մասնակցությամբ վրաերթի գործով մեկ մարդու ձերբակալության մասին:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, կասկածյալը ստանձնել է առևանգված բեռնատարով անցորդների ուղղությամբ ընթանալու պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ Ստոկհոլմի կենտրոնական հանրախանութներից մեկի մոտակայքում, որին մի քանի մարդ է զոհ գնացել, շատերը` վիրավորվել:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը մայրաքաղաքում տեղի ունեցածը որոկել էր որպես «ահաբեկչություն»: