Պենտագոնը Ռուսաստանին տեղյակ է պահել սիրիական ավիաբազայի հրթիռակոծման մասին. CNN
ՄիջազգայինՊենտագոնը սիրիական ավիաբազայի ուղղությամբ թևավոր հրթիռներ արձակելուց մեկ ժամ առաջ տեղյակ է պահել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտնում ТАСС գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան հեռուստատեսությունը:
CNN հեռուստաընկերության տվյալներով` ամերիկյան կողմը հինգշաբթի մի քանի անգամ կապ է հաստատել ռուս գործընկերների հետ:
Աղբյուրի հաղորդմամբ` հրթիռային ավիահարվածից անմիջապես հետո Պենտագոնը քայլեր է ձեռնարկել Սիրիայի տարածքում գտնվող հարյուրավոր ամերիկացի զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ ամերիկյան ականակիրները 59 թևավոր հրթիռ են արձակել սիրիական Հոմս քաղաքում գտնվող ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայողներ և խաղաղ բնակիչներ են զոհվել: