Նավթի համաշխարհային գներն աճում են
ՄիջազգայինԼոնդոնյան և նյույորքյան բորսաների էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները աճ են արձանագրել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` մեջբերելով աճուրդի տվյալները:
WTI տեխասյան ապրանքանիշի թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի առևտրային բորսայում բարձրացել է 0.95 տոկոսով` կազմելով 52.20 դոլար` մեկ բարելի դիմաց:
Մինչդեռ Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել են 0.49 տոկոսով` կազմելով 55.14 դոլար` մեկ բարելի դիմաց: