ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի ԱՄՆ-ի ավիահարվածի պատճառով
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ կանցկացնի սիրիական ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամի նիստը կմեկնարկի Նյու Յորքի ժամանակով 11:30-ին (երևանյան` 19:30) և բաց կանցկացվի:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային: Այս գործողությունն իրականացվել է որպես պատասխան օրեր առաջ սիրիական Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակման, որի ժամանակ տասնյակ մարդիկ են զոհվել: