«Արգելված տարածքում»` Անի Լուպեի հետ :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Ետնաբեմն այն վայրն է, որտեղ կատարվող գործողությունները հեռու են մնում հանդիսատեսի աչքից` պատվելով խորհրդավորության շղարշով: Շատերն են երբեւէ ցանկություն ունեցել դահլիճից աննկատ մուտք գործել թատրոնի «արգելված տարածք» եւ հետեւել, թե ինչպես են դերասանները պատրաստվում իրենց ելույթին: BRAVO.am-ին հետաքրքիր մանրամասներ է պատմել Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն: Մեր հանդիպման օրը նա պատրասվում էր «Սիրո խոստովանություն» ներկայացմանը։
-Անի, սկսենք օրվա մեկնարկից։ Ի՞նչ եք հասցրել անել մինչեւ թատրոն գալը։
-Արթնացել եմ շատ լավ տրամադրությամբ, քանի որ եղանակն արեւոտ է։ Հասցրել եմ այցելել գեղեցկության սրահ՝ ներկայացման համար մազերս հարդարելու, հետո էլ ընկերներիցս մեկի հետ եկեղեցի ենք գնացել։ Մի ժամ փնտրել ենք մեր մեքենայի հետեւում կայանած մեքենայի վարորդին, որպեսզի կարողանանք դուրս գալ։ Եվ ժամը 17:00-ին հասել եմ թատրոն։
Շարունակությունը՝ այստեղ:
