Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը՝ անդրադառնալով նաեւ Սիրիայի Իդլիբի գավառում քիմիական զենքի հետ կապված միջադեպին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կարծիքներ են փոխանակվել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ… Պուտինը եւ Ռոհանին արտահայտվել են ապրիլի 4-ին Իդլիբում քիմիական զենքի հետ կապված միջադեպի օբյեկտիվ, անկողմնակալ հետաքննության օգտին:
Նրանք նշել են Սիրիայի ռազմական հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավարման հարցում սերտ համագործակության շարունակման կարեւորությունը: