Ասադ. ԱՄՆ-ը Սիրիայի վրա կատարած հարվածներով փորձել է բարձրացնել ահաբեկիչների մարտական ոգին
ՄիջազգայինՍիրիայի ավիաբազայի վրա հրթիռային հարվածներ կատարելով՝ ԱՄՆ-ը փորձել է բարձրացնել ահաբեկիչների մարտական ոգին, բայց Վաշինգտոնին չի հաջողվել իր նպատակին հասնել: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցում, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
«Այս ագրեսիայով ԱՄՆ-ը ձախողվել է իր նպատակներին հասնելու հարցում՝ իր կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների մարտական ոգին բարձրացնել փորձելով Սիրիայի բանակի եւ ժողովրդի հաղթանակներից հետո, որոնք ապացուցել են, որ մտադիր են Սիրիայի հողի յուրաքանչյուր կտորում ոչնչացնել ահաբեկչությունը»,- հայտարարել է Ասադը:
Իր հերթին Ռոհանին «խիստ դատապարտել է ամերիկյան ագրեսիան» եւ հաստատել, որ «ամերիկյան ագրեսիան Սիրիայի ինքնիշխանության եւ բոլոր միջազգային իրավունքների ու պայմանագրերի կոպիտ խախտում է»:
Ռոհանին ընդգծել է, որ Իրանը ահաբեկչության դեմ պայքարում կանգնած է Սիրիայի կողքին: