Պուտինն ու Ռոհանին դատապարտել են ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխհամագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում` Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի կայքը, երկու առաջնորդների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ: Կողմերը ընդգծել են Դամասկոսի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների անթույլատրելիությունը` նշելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մեղադրում սիրիական կառավարական ուժերին քիմիական հարձակում իրականացնելու մեջ, ինչին ի պատասխան ավիահարվածներ է իրականացրել կառավարական ավիաբազայի ուղղությամբ: