Առնվազն 18 գրոհային ոչնչացվել է Աֆղանստանի հյուսիսում ավիահարվածների հետեւանքով
Միջազգային«Թալիբան» արմատական շարժման առնվազն 18 գրոհային է ոչնչացվել, 8-ը վիրավորվել Աֆղանստանի հյուսիսում՝ Քունդուզ գավառում երկրի ՌՕՈւ-ի գործողության հետեւանքով: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Հալիլը:
«Չարդարի եւ Դաշտ-ե-Արչի շրջաններում թալիբների ապաստարանների վրա օդային գործողության հետեւանքով հաջողվել է ոչնչացնել 18 գրոհայինի, եւս 8 գրոհային վիրավորվել է: Զոհվածների թվում է «Թալիբան» շարժման ազդեցիկ դաշտային հրամանատար մոլլա Վահիդուլան»,- նշել է նա: