Թրամփը քննում է ՌԴ դեմ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը Սիրիային աջակցելու համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմի անդամների հետ քննարկում է Ռուսաստանի եւ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը Սիրիային աջակցելու համար, հայտնել է ՄԱԿ-ին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
«Մենք կքննարկենք դա եւ արդեն սկսել ենք քննարկել»,- ասել է Հեյլին CNN-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյոք նախագահը ցանկանո՞ւմ է Ռուսաստանի եւ Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ մտցնել»: