Դուբայում ձերբակալել են կես րոպեում ոսկերչական խանութը կողոպտած բանդային
ՄիջազգայինԴուբայի էմիրության ոստիկանությունը մեկ օրը չլրացած ձերբակալել է հանցագործներին, որոնք կես րոպեում ոսկերչական խանութը կողոպտել են 2 մլն դիրհամի (մոտ 548 հազար դոլար) չափով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Դուբայի ոստիկանության Twitter-ի էջում:
«Դիմակավորված կողոպտիչները կարողացել են ընդամենը 31 վայրկյանում կոտրել խանութի ցուցափեղկը, այնտեղից տանել 2 մլն դիրհամի ոսկերչական զարդերը եւ անհայտ ուղղությամբ թաքնվել, սակայն… Դուբայի ոստիկանությունը 24 ժամը չլրացած ամբողջ բանդային ձերբակալել է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ կողոպոտը կատարել են 5 արտասահմանցիներ, որոնք բնակվում են ԱՄԷ-ում, այդ թվում՝ մի կին: