Լրագրողները հայտնել են Ստոկհոլմի ահաբեկչի անունը
ՄիջազգայինՇվեդ լրագրողները հրապարակել են Ուզբեկստանի քաղաքացու անունը, որը Ստոկհոլմում ահաբեկչություն է իրականացրել: Lenta.ru-ի հաղորդմամբ` հետաքննության արդյունքներն այսօր հրապարակել է շվեդական Expressen-ը:
Ինչպես հաղորդվում է, ահաբեկիչը 39-ամյա Ռահմատ Ակիլովն է: Նա 2014-ին ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել, որից երկու տարի անց մերժում էր ստացել: 2017-ի փետրվարին նրան նկատմամբ հետախուզություն էր հայտարարվել, քանի որ վերջինս թաքնվում էր արտաքսումից խուսափելու համար:
Շվեդական ոստիկանությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ակիլովը աջակցում է ծայրահեղական կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնական հատվածում ահաբեկիչը բեռնատարով վրաերթ է իրականացրել, ապա մխրճվել խանութի ցուցափեղկից ներս: Միջադեպի հետևանքով 4 մարդ մահացել է, 15-ը` վնասվածքներ ստացել: