Հնդկաստանը $500 մլն կհատկացնի Բանգլադեշին ՄիԳ կործանիչներ և պահեստամասեր ձեռք բերելու համար
ՄիջազգայինԲանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի` Հնդկաստան կատարած այցի արդյունքում Նյու Դելին որոշում է կայացրել 500 մլն դոլարի վարկ հատկացնել երկրի ռազմաօդային ուժերը արդիականացնելուն:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գումարը կհատկացվի ՄիԳ-29 կործանիչների համար պահեստամասեր ձեռք բերելու, ինչպես նաև, հավանաբար, ՄիԳ-35 նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար:
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Շեյխ Հասինան մերժել է Հնդկաստանի` 25 տարի ժամկետով ռազմական համագործակցության մասին պայմանագիր կնքելու առաջարկը` հաշվի առնելով ներքին քաղաքական իրավիճակը:
Ներկայում Բանգլադեշի ռազմաօդային ուժերը 45 կործանիչ ունեն, որոնցից 37-ը` F-7 (ՄիԳ-21-ի չինական տարբերակը) մակնիշի, 8-ը` ՄիԳ-29։