Պեկինի իշխանությունները 72 հազար դոլար են խոստանում օտարերկրյա լրտեսների տվյալների համար
ՄիջազգայինՊեկինի իշխանությունները հայտարարել են քաղաքացիներին մինչեւ 500 հազար յուան (72.4 հազ. դոլար) պարգեւ տալու նոր ծրագրի մասին՝ օտարերկրյա հետախուզական ծառայությունների եւ լրտեսների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դիմաց:
Երկուշաբթի Պեկինի պետական անվտանգության վարչությունը հրապարակել է «Լրտեսական գործունեության բացահայտման համար քաղաքացիների խրախուսամն ծրագիրը», համաձայն որի՝ քաղաքացիները, ովքեր կներկայացնեն խիստ կարեւոր տեղեկատվություն, որը կօգնի կանխելու եւ խափանելու լրտեսական գործունեությունը, կխրախուսվեն առավելագույնը 500 հազար յուանով:
Քաղաքի հանրային անվտանգության վարչության ներկայացուցչի խոսքով՝ վերջին շրջանում օտարերկրյա հետախուզական ծառայությունները, լրտեսները եւ «այլ թշնամական ուժերը» մեծացրել են «քաղաքական ներթափանցումը, ապստամբությունների կոչերը եւ այլ քայքայիչ գործունեությունը»:
Հրապարակված փաստաթղթում, որը 12 հոդվածից է կազմված, ներկայացված է տեղեկատվության համար տրամադրվող գումարի չափը՝ կախված դրա կարեւորությունից: