Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Արցախի Հանրապետություն այցելելու համար. Վլադիմիր Սոլովյով
ՄիջազգայինՌուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է իր այցն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Twitter միկրոբլոգի նրա հետեւորդներից մեկը հարցրել է, թե արդյոք նա ներողություն է խնդրել Արցախ այցելելու համար։ Վ. Սոլովյովը պատասխանել է. «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ։ Շատ անգամ եմ այցելել։ Եւ դիրքորոշումս փոխել չեմ պատրաստվում։ Այն լավ հայտնի է։ Խնդիրը ռազմական լուծում չունի»։