Անկարան զգալի միջոցառումներ է ձեռնարկել թուրք-սիրիական սահմանի ամրացման համար. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
ՄիջազգայինԱնկարան զգալի միջոցառումներ է ձեռնարկել թուրք-սիրիական սահմանի ամրացման համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ-ի նոր սպառնալիքների և մարտահրավերների բաժնի ղեկավարի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը՝ նշելով, որ Մոսկվան ֆիքսում է այդ ամենը:
Ռուս պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիան ամրացնում է թուրք-սիրիական սահմանի այն հատվածը, որտեղով անցնում էին տարբեր ուղեբեռներ, ինչպես նաև ուժեղացրել է անվտանգությունը՝ օտարազգի ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար: