Տանձի հոտի առեղծվածը
LifestyleՊարզվում է, որ վնասակար մթերքներից հրաժարվելու եւ դրանք օգտակարներով փոխարինելու շատ հասարակ միջոց գոյություն ունի: Պետք է պարզապես սնվելուց առաջ հոտ քաշել թարմ մրգերից: Դա արդյունավետ է աղանդերի դեպքում:
Այս թեմայով հետազոտությունն իրականացրել են գիտնականները: Նրանց կազմակերպած փորձարկմանը 115 կին ու տղամարդ են մասնակցել: Նրանց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի անդամները սնվելուց առաջ մտել են արոմատիզատորներով սենյակ, որտեղ թարմ տանձի հոտ էր գալիս: Այնուհետեւ հաջորդ սենյակում մարդկանց առաջարկել են մթերքներ: Դեսերտների մեջ եղել է շոկոլադե բրաունի եւ խնձորի կոմպոտ: Նրանց 75 %-ը տանձի հոտից հետո ընտրել է շոկոլադե բրաունին, ինչը նշանակում է, որ թարմ մրգերի հոտն ազդում է սննդային նախընտրությունների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: