ԱՄՆ-ի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա առնվազն 4 տուժած
ՄիջազգայինԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի տարրական դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 4 տուժած կա: Այս մասին հայտնում է News.sky.com-ը` հղում անելով փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներին:
Աղբյուրի հաղորդմամբ` հրաձգությունը տեղի է ունեցել North Park School տարրական դպրոցում. միջադեպից հետո մի շարք փրկարարներ և ոստիկանության աշխատակիցներ ժամանել են դեպքի վայր:
«Կարծում ենք` սա ինքնասպանությունը սպանության հետ համադրելու փորձ է եղել: Այն տեղի է ունեցել դասասենյակում: Երկու աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Անվտանգության նկատառումներից ելնելով` մյուս աշակերտները տեղափոխվում են մոտակայքում գտնվող այլ դպրոց», - գրել է Սան Բերնարդինո քաղաքի ոստիկանապետը:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: